Ուսումնական առաջին շրջանի ամփոփում
Ես՝ Արտյոմ Հարությունովս, սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 3-1 դասարանում: Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում մասնակցել եմ բոլոր ճամփորդություններին:
Մենք ճամփորդել ենք Բուսաբանական այգի, այնտեղ կային շատ բույսեր և ծառեր: Մասնակցել եմ դեպի Ապարանի ջրամբար ճամփորդությանը: Ճամփորդություն ենք ունեցել նաև Ծաղկեվանք, որը գտնվում է Արայի լեռան վրա:
Մասնակցել եմ գրեթե բոլոր ֆլեշմոբերին՝ մաթեմատիկայի, մայրենիի, անգլերենի, ռուսերենի:
Շատ եմ սիրում մաթեմատիկայի առաջադրանքները՝ խնդիրները:
Այս չորս ամիսների ընթացքում սովորել եմ շատ բանաստեղծություններ, ասիկներ և հիմա կարդում եմ «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքը:
Ես կարողանում եմ ինքնուրույն վարել իմ բլոգը, սովորել եմ բլոգումս տեղադրել տեսանյութեր ու ֆոտոներ։
Արտյոմ Հարությունով