Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ուսումնական առաջին շրջանի ամփոփում

Ես՝ Արտյոմ Հարությունովս,  սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի 3-1 դասարանում: Սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում մասնակցել եմ բոլոր ճամփորդություններին:

Մենք ճամփորդել ենք Բուսաբանական այգի, այնտեղ կային շատ բույսեր և ծառեր:  Մասնակցել եմ դեպի Ապարանի ջրամբար ճամփորդությանը: Ճամփորդություն ենք ունեցել նաև Ծաղկեվանք, որը գտնվում է Արայի լեռան վրա:

Մասնակցել եմ գրեթե բոլոր ֆլեշմոբերին՝ մաթեմատիկայի, մայրենիի, անգլերենի, ռուսերենի:

Շատ եմ սիրում մաթեմատիկայի առաջադրանքները՝ խնդիրները:

Այս չորս ամիսների ընթացքում սովորել եմ շատ բանաստեղծություններ, ասիկներ և հիմա կարդում եմ «Ալիսը հրաշքների աշխարհում» գիրքը:

Ես կարողանում եմ ինքնուրույն վարել իմ բլոգը, սովորել եմ բլոգումս տեղադրել տեսանյութեր ու ֆոտոներ։  

Արտյոմ Հարությունով

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով