1.  418-ից ի՞նչ թվանշանով վերջացող թիվ պետք է հանել, որպեսզի ստացված գումարը 10-ի բազմապատիկ լինի։ 418-8=410 

2.  5-ի բազմապատի՞կ են արդյոք հետևյալ արտահայտությունների արժեքները։

336+1124 =1400

336+1009 = 1345

336+25

7366-114

3. 1, 2, 5, 33, 28, 99, 405, 512, 777, 888, 1416, 1547, 5555, 15325, 152412 թվերից որո՞նք են զույգ, և որո՞նք կենտ։ 

կենտ-1, 5, 33, 99, 405, 777, 1547, 5555, 15325

զույք-2, 28, 512, 888, 1416, 152412

4. Ընտրի՛ր այն թվերը, որոնք պատիկ են 2-ին։ 

124, 390, 2056, 278, 52, 260, 7,  6482, 3, 148, 472, 226, 648, 9624, 7830, 7892

124, 390, 2056, 278, 52, 260, 6482, 148, 472, 226, 648, 9624, 7830, 7892

5. Արտահայտի՛ր լիտրով:

2500մլ= 2լ 500մլ

20020մլ=20լ 20մլ

4050մլ= 4լ 50մլ

6. Հաշվի՛ր ավտոմեքենայի և գնացքի անցած ճանապարը 4 ժամում՝

իմանալով, որ ավտոմեքենան ընթացել է 70կմ/ժ արագությամբ, իսկ

գնացքը՝ 15կմ/ժ-ով ավելի արագ։ 70+15=85 85×4=340 70×4=280

7. Զբոսաշրջիկը 3 ժ գնաց ավտոբուսով 80կմ/ժ արագությամբ, 80×3=240

այնուհետև 2ժ գնաց ձիով 10կմ/ժ արագությամբ։ Դրանից հետո նրան 10×2=20

մնաց անցնելու ևս 7կմ։ Որքա՞ն ճանապարհ էր նախատեսել անցնել 240+20+7=267

զբոսաշրջիկը։

8. Ավտոմեքենան գյուղից քաղաք ճանապարհն անցավ 4 ժամում 60կմ/ժ արագությամբ։ Քանի՞ ժամում նա կանցներ այդ ճանապարը, եթե ընթանար 20կմ/ժ-ով ավելի արագությամբ։ 4×60=240 60+20=80 240:80=3

9.   Գտի՛ր թվի նշված մասը

45-ի 15մասը 9

632-ի 12մասը 316

164-ի 24 մասը 82

2000-ի 310 մասը 600

10. Գտի՛ր այն թիվը, որի․ 

15 մասը 15 է 3

115 մասը 4 է 4

18 մասը 6 է 3

Աշխատանք գիրք տետրով էջ 27

Գիտեք, որ միջատները տերև են ուտում:

Բայց գիտե ՛ք, որ բույսն էլ կկարող է միջատ ուտել:

Մի փոկրիկ կամնավուն բույս կա ՝ ցողիկը:

Նրա տերեվները մազմզուկներով են պատված:

Տերևների ծայրին փայլում է թարմ մի կաթիլ:

դա կպչուն նյութ է, որը է իր վրանստա միջատտին:

Բնելուց հետո ասես կուլ է տալիս նրան:

Ահ այդպես է բույսը միջատ ուտում:

հայ-Հայաստան

ռուս -Ռուսաստան

հույն — հունաստան

վրացի-Վրաստան

հնդիկ-Հդկաստան

չինացի-Չինաստան

Առաջադրանք

  1. Տրված բառերի նախածանցները ներկված են։ Ուշադի՛ր կարդա տրված բառերը։

Անխոս համակարծիք

Անգետ                                                                   համարժեք

Չհավան                                                                հակադարձ

Չկամ                                                                       հակադիր

Տհաս                                                                       ընդհանուր

Տգեղ ընդդեմ

Դժգոհ                                                                      տարատեսակ

Դժբախտ                                                              տարօրինակ

Փորձի՛ր վերը նշված նախածանցները գործածելով նոր բառեր կազմել։

անիմաստ, անհարմար, դժգույն, ընդհատակ, համաչափ,

Տրված բառերում վերջածանցներն ընդգծի՛ր։ 

Ա Խմորեղեն, երջանկություն, գազանանոց, թզենի, ննջարան, գիրք, մանկիկ, հագուստ, թփուտ, ժողովուրդ, որսորդ, նկարչուհի։

Բ դպրոցական, տնային, բրդոտ, ցանկալի, արծաթյա, ոսկե, շարժուն, կրակոտ։

Սյունակներով առանձնացրո՛ւ  Ա և Բ խմբի բառաշարքերը։ Յուրաքանչյուր սյունակի տակ գրի՛ր բառերին տրվող հարցը։ Ի՞նչ դիտարկում արեցիր։

Ա) ի՛ նչ Բ) ինչպիսի ՛

խմորեղեն դպրոցական

երջանկություն տնային

գազանանոց բրդոտ

թզենի ցանկալի

ննջաան արծաթյա

գիրք ոսկե

հագուստ շաջում

թփուտ կրակոտ

ժողովուրդ

որաորդ

նկարչուհի

Տրված ածանցների գործածությամբ բառեր կազմի՛ր։

Վեր, տար, տ, չ, փոխ, մակ, ություն, անոց, եղեն, ենի, արան։

վեադրձ, տարհանել, տգեղ, չհավան, փոխարինող, կամակոր, իրականութկուն, ամառանոց, ամանեղեն, տանձենի, ճաշարան

Տրված բառերում ածանցներն ընդգծի՛ր։

Դժգոհություն, անկախություն, համակարծություն, տարակարծություն, թերարժեքություն, հակամարտություն ․․․

Առաջադարանքներ դասարանում և տանըկատարելու համար

Թեստային աշխատանք

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը (պատահել)։ Էս  դեպքից   հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը: Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։ Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվար□ ճիչով (հայտնվել) մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քա□ցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին, կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»:

Եվ ահա նորից գարնան հետ վերադար□ել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը  դեպքից   ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։ Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերեց  ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգույշը կամ ամենից սովածը, (շտապել), ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, – վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից` նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ- մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ (կատարվել), որ անկարելի էր մի բան անել

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտվում էր ամբարի շուրջը, իսկ մենք` երեխաներս, մի-մի փայտ առած պտտվում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը՝դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, ի□ավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկավ։ Մին էլ տեսանք` հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։Վազեցինք, տեսանք` մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

1.Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառե րը`լրացնելով բաց թողած տառերը:
        զվարթ

         վերադարցել

        իջավ

        քախցր

2. Ի՞նչ է նշանակում «ծղրտալով» բառը.

     ա/ ծիծաղելով

     բ/ թռչկոտելով

     գ/ ճչալով

     դ/ մկկալով

3. Դո՛ւրս գրիր տեքստում ընդգծված  բառերը ̀  դիմացը  գրելով  դրանց  հոմանիշները  (իմաստով մոտ  բառեր):

      ______զիլ_____________                      ________սուր_____________

      __________ վայրկյանին ___________                      ________Ակնթարթ_____________

      __________ դեպքից   ___________                      ___________ դեպք   __________

      __________ ___________                      _____________________

4. Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված նրա տեսակը.

   ա/ իրիկնապահ-բարդ

  բ/ անզգույշ-ածանցավոր

  գ/ փոքրիկ-պարզ

  դ/ այնտեղ-բարդ

5. Տեքստից դո՛ւրս գրիր  եզակի թվով չորս գոյական և դարձրո՛ւ  հոգնակի:

      ___________բուն__________                      _____________բներ________

      __________դուռ___________                      ___________դռներ__________

      __________ձող___________                      __________ձողեր___________

      _________ձու____________                      ____________ձվեր_________

6. Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակն է սխալ.

    ա/ վազեցինք-բայ

    բ/ երկար- ածական

    գ/ կտուց-գոյական

    դ/ դեղին-գոյական

7 .Դու՛րս  գրիր տեքստում փակագծերի մեջ  դրված բայերը(գործողություն ցույց տվող բառերը)  և  դիմացը գրի՛ր անհրաժեշտ ձևերը  (համապատասխանեցրո՛ւ տեքստին):

   _________ պատահել- պատահեց __________                     ___________կատարվել-կատարվեց_____________

   ___________ շտապել-շտապեց ________                     __________հայտնվել-հայտնվեց______________

 8. Դո՛ւրս գրիր պատմվածքի գլխավոր իմաստն արտահայտող նախադասությունը:

Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը:

9. Ի՞նչ սովորություններ ունեն ծիծեռնակները

նրանք աշնանը գնում էն իսկ գարնանը վերադարնու է իր բունը: +

10.Ծիծեռնակի ո՞ր ճուտը կատվի զոհը դարձավ.

       ա/ամենից փոքրը կամ ամենից անկարգը

       բ/ ամենից անվախը կամ ամենից չարաճճին

        գ/ ամենից մեծը կամ ամենից հնարամիտը

        դ/ ամենից անզգույշը կամ ամենից սովածը

11. Ի՞նչ պատահեց ծիծեռնակին, երբ տեսավ դատարկ կատվին.

        ա/թռավ-գնաց, որպեսզի կերակուր բերի

         բ/ հանգիստ նստեց ծառի ճյուղին

        գ/ քարի կտորի նման ցած ընկավ ճյուղից

        դ/ ծլվլում էր երդիկին

12. Ինչո՞ւ երեխաները չկարողացան փրկել ծիծեռնակի ձագին:

    Որովոտև կատուն շատ արագ եր:

Հ․ Թումանյան․ Մայրը

Մի գարնան իրիկուն դռանը նստած զրույց էինք անում, երբ այս դեպքը պատահեց։ Էս դեպքից հետո ես չեմ մոռանում էն գարնան իրիկունը։

Ծիծեռնակը բույն էր շինել մեր սրահի օճորքում։ Ամեն տարի աշնանը գնում էր, գարնանը ետ գալի, ու նրա բունը միշտ կպած էր մեր սրահի օճորքին։

Ե՛վ գարունն էր բացվում, և՛ մեր սրտերն էին բացվում, հենց որ նա իր զվարթ ճիչով հայտնվում էր մեր գյուղում ու մեր կտուրի տակ։

Եվ ի՜նչ քաղցր էր, երբ առավոտները նա ծլվլում էր մեր երդիկին կամ երբ իրիկնապահերին իր ընկերների հետ շարժվում էին մի երկար ձողի վրա ու «կարդում իրիկնաժամը»։

Եվ ահա նորից գարնան հետ վերադարձել էր իր բունը։ Ձու էր ածել, ճուտ էր հանել ու ամբողջ օրը ուրախ ճչալով թռչում, կերակուր էր բերում իր ճուտերին։

Էն իրիկունն էլ, որ ասում եմ, եկավ, կտցում կերակուր բերավ ճուտերի համար։ Ճուտերը ծվծվալով բնից դուրս հանեցին դեղին կտուցները։

Էդ ժամանակ, ինչպես եղավ, նրանցից մինը, գուցե ամենից անզգուշը կամ ամենից սովածը, շտապեց, ավելի դուրս ձգվեց բնից ու ընկավ ներքև։

Մայրը ճչաց ու ցած թռավ ճուտի ետևից։ Բայց հենց էդ վայրկյանին, որտեղից որ է, դուրս պրծավ մեր կատուն, վեր թռցրեց փոքրիկ ճուտը։

— Փի՛շտ, փի՛շտ, — վեր թռանք ամենքս, իսկ ծիծեռնակը սուր ծղրտալով ընկավ կատվի ետևից՝ նրա շուրջը թրթռալով կտցահարելով, բայց չեղավ։ Կատուն փախավ մտավ ամբարի տակը։ Եվ այս ամենն այնպես արագ կատարվեց, որ անկարելի էր մի բան անել։

Ծիծեռնակը դեռ ծղրտալով պտտում էր ամբարի շուրջը, իսկ մենք՝ երեխաներս, մի-մի փայտ առած պտտում էինք ամբարի տակը, մինչև կատուն դուրս եկավ ու փախավ դեպի մարագը, դունչը լիզելով։

Ծիծեռնակը դատարկ կատվին որ տեսավ, մի զիլ ծղրտաց ու թռավ, իջավ դիմացի ծառի ճյուղին։ Այնտեղ լուռ վեր եկան։ Մին էլ տեսանք՝ հանկարծ ցած ընկավ մի քարի կտորի նման։ Վազեցինք, տեսանք՝ մեռած, ընկած է ծառի տակին։

Մի գարնան իրիկուն էր, որ այս դեպքը պատահեց։ Շատ տարիներ են անցել, բայց ես չեմ մոռանում այն գարնան իրիկունը, երբ ես առաջին անգամ իմացա, որ ծիծեռնակի մայրն էլ մայր է, ու սիրտն էլ սիրտ է, ինչպես մերը։

Չափման միավորներ

Առօրյա կյանքում անհրաժեշտ է լինում չափումներ կատարել՝ չափել
քաղաքների հեռավորությունը, մարմնի զանգվածը կամ երկարությունը,
ժամանակը, շարժման արագությունը։ Այդպիսի մեծությունների
արժեքները չափման արդյունքներ են։ Մեծությունների չափումը
կատարելիս օգտագործում են չափման միավորներ։
Որպես երկարության չափման միավոր ամենից հաճախ գործածվում են
միլիմետրը (1մմ), սանտիմետրը (1սմ), դեցիմետրը (1դմ), մետրը (1մ),
կիլոմետրը (1կմ)։

Երկարության չափման միավորներ

1սմ=10մմ
1դմ=10սմ
1մ=100սմ
1մ=10դմ
1կմ=1000մ
Որպես զանգվածի չափման միավորներ գործածվում են գրամը (1գ),
կիլոգրամը (1կգ), ցենտները (1ց), տոննան (1տ)։
Զանգվածի չափման միավորներ

1կգ=1000գ
1ց=100կգ
1տ=1000կգ
1տ=10ց
Ժամանակի չափման համար որպես միավորներ գործածվում են հետեւյալ
ժամանակահատվածները՝ վայրկյան (1վ), րոպե (1ր), ժամ (1ժ), օր, տարի,
դար։ Մեկ տարին Արեգակի շուրջը Երկրի մեկ պտույտ կատարելու
ժամանակն է։ Սովորական տարում կա 365օր։ Նահանջ տարին 366օր է։
Այդպիսին են այն տարիները, որոնց նշանակման մեջ վերջին երկու
թվանշանները զրոներ են, կամ դրանցով կազմված թիվը բաժանվում է 4-

ի։ Նահանջ տարիներ են, օրինակ, 1956թ. , 1980թ. , 1996թ. , 2000թ. , 2008թ.
եւ այլն։

Ժամանակի չափման միավորներ

1օր=24ժ
1ժ=60ր
1ր=60վ
1տ=12ամիս
1դար=100տարի

Ալեքսանդր Թամանյան

Ալեքսանդր Թամանյանը ծնվել է 1878 թվականին Եկատերինբուրգում (այժմ՝ Կրասնոդար)։1898 թվականին ավարտել է տեղի ռեալական ուսումնարանը, ընդունվել է Սանկտ Պետերբուրգի Գեղարվեստի կայսերական ակադեմիային կից Գեղարվեստի բարձրագույն ուսումնարան։ 1904 թվականին ավարտել է Գեղարվեստի բարձրագույն ուսումնարանի ճարտարապետության բաժանմունքը՝ նկարիչ-ճարտարապետի կոչումով:Հխսհ ժողովրդական ճարտարապետ հայ նոր ճարտարապետության հիմնադիր հխսհ և խսհմ պետակն մրցանկի դափնեկիր:

չափման միավորներ

2կմ34մ =2034       մ

5մ7դմ12սմ=582    սմ

6սմ17մմ=77  մմ

12մ 9դմ=129  դմ

8 կմ42մ34սմ= 804234  սմ

70դմ 5սմ =705  սմ

300սմ =3մ

12006 մ=12   կմ  6 մ

23կգ 67գ=23067   գ

45տ 2ց 7կգ=45207   կգ

87ց 60կգ=8760   կգ

28լ 457մլ=28457 մլ

27000մլ=27  լ

23ժ 25ր=1405  ր

17ր 32վ= 1052  վ

5օր 8 ժ=128  ժ

1շաբաթ 19ժ =187  ժամ

3 տարի11ամիս =47   ամիս

4դար 26 տարի= 426 տարի

Կետադրի՛ր տեքստը

Հորթը և ոզնին

Մի օր կանաչ դաշտում հանդիպեցին հորթն ու ոզնին:

Երբ չալ հորթը լիզեց ոզնուն, փուշը ծակեց հորթի լեզուն:

Այն ժամանակ ոզնին նրանց ասաց.

-Ի՞նչ պատահի` մի տար բերանդ:

Անվանի՛ր մեկ բառով։

Թռչունների խումբ-երամ

ձիերի խումբ-երամակ

միասին նույն օրը ծնված-երկվորյակ

և՛ ջրում, և՛ ցամաքում ապրող  — երկկենցաղ 

ցողը ցուրտ ժամանակ — եղյամ

Կարդալու սրահ — ընթերցասրահ

երեկոյան ճաշ — ընթրիք

հատ-հատ ընտրված — հատընտիր

արգելք ոտքի տակ — արգելակ

բարակ ճյուղ, շիվ — ոստ

Գտի՛ր առաջին սյունակում գրված բառերի բացատրությունը և համարակալի՛ր հոմանիշ զույգերը։

1)Երփներանգ                                      4)ուժգին ցանկություն

2)արփի                                                 1)տարբեր գույների

3)բորբ                                                    3)շատ տաք, ջերմ

4)փափագ                                             7)նեխել, փչանալ

5)շամփուր                                            6)շփանալ, երես առնել

6)հղփանալ                                          5) խորովածի շիշ

7)բորբոսնել                                          2)ցերեկային լուսատու

Լրացրո’ւ բաց թողնված տառերը և վերնագրի՛ր: Տեքստից դուրս գրի՛ր այն բառերը, որոնց կարող ես հոմանիշներ կամ հականիշներ գրել:

Կեսoր էր: Եղնիկը մի քիչ զմրուխտ խոտ անուշ արեց, լողաց սառնորակ գետակում, ապա մտավ անտառ: Պառկեց զովասուն ծառերի ստվերում: Անտառի անդորրությունը ձանձրացրեց նրան: Հասակակից մեկը չկար, որ հետը խաղար և oգներ փարատելու։

Հանկարծ արևի մի շող թափանցեց հովից oրորվող ծառերի արանքից: Եղնիկը ոստեց տեղից և փորձեց բռնել շողիկը: Բայց նա փախավ, և եղնիկը չկարողացավ որսալ նրան:

Եղնիկը թռչկոտում էր արևազoծ դաշտում, փորձում էր բռնել շողը: Իսկ շողն իր հերթին մերթ հպվում էր եղնիկին, մերթ արագորեն անհետանում:

Այսպես ամեն միջօրեի շողիկը գալիս և խաղում էր մատղաշ եղնիկի հետ:

զմրուխտ-կանաչ

սառնորակ-սառը-տաք

oգնել-խանգարել

զով-հով

ոստել -թռչել