Կետադրի՛ր տեքստը

Հորթը և ոզնին

Մի օր կանաչ դաշտում հանդիպեցին հորթն ու ոզնին:

Երբ չալ հորթը լիզեց ոզնուն, փուշը ծակեց հորթի լեզուն:

Այն ժամանակ ոզնին նրանց ասաց.

-Ի՞նչ պատահի` մի տար բերանդ:

Անվանի՛ր մեկ բառով։

Թռչունների խումբ-երամ

ձիերի խումբ-երամակ

միասին նույն օրը ծնված-երկվորյակ

և՛ ջրում, և՛ ցամաքում ապրող  — երկկենցաղ 

ցողը ցուրտ ժամանակ — եղյամ

Կարդալու սրահ — ընթերցասրահ

երեկոյան ճաշ — ընթրիք

հատ-հատ ընտրված — հատընտիր

արգելք ոտքի տակ — արգելակ

բարակ ճյուղ, շիվ — ոստ

Գտի՛ր առաջին սյունակում գրված բառերի բացատրությունը և համարակալի՛ր հոմանիշ զույգերը։

1)Երփներանգ                                      4)ուժգին ցանկություն

2)արփի                                                 1)տարբեր գույների

3)բորբ                                                    3)շատ տաք, ջերմ

4)փափագ                                             7)նեխել, փչանալ

5)շամփուր                                            6)շփանալ, երես առնել

6)հղփանալ                                          5) խորովածի շիշ

7)բորբոսնել                                          2)ցերեկային լուսատու

Լրացրո’ւ բաց թողնված տառերը և վերնագրի՛ր: Տեքստից դուրս գրի՛ր այն բառերը, որոնց կարող ես հոմանիշներ կամ հականիշներ գրել:

Կեսoր էր: Եղնիկը մի քիչ զմրուխտ խոտ անուշ արեց, լողաց սառնորակ գետակում, ապա մտավ անտառ: Պառկեց զովասուն ծառերի ստվերում: Անտառի անդորրությունը ձանձրացրեց նրան: Հասակակից մեկը չկար, որ հետը խաղար և oգներ փարատելու։

Հանկարծ արևի մի շող թափանցեց հովից oրորվող ծառերի արանքից: Եղնիկը ոստեց տեղից և փորձեց բռնել շողիկը: Բայց նա փախավ, և եղնիկը չկարողացավ որսալ նրան:

Եղնիկը թռչկոտում էր արևազoծ դաշտում, փորձում էր բռնել շողը: Իսկ շողն իր հերթին մերթ հպվում էր եղնիկին, մերթ արագորեն անհետանում:

Այսպես ամեն միջօրեի շողիկը գալիս և խաղում էր մատղաշ եղնիկի հետ:

զմրուխտ-կանաչ

սառնորակ-սառը-տաք

oգնել-խանգարել

զով-հով

ոստել -թռչել

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով