Հայոց լեզու 5 191-200

191. Գրի՛րթե նախորդ առաջադրանքը կատարելիս
ա) ո՞ր բառերի մեջ երկու ն գրեցիր.
բ) ո՞ր բառերի մեջ հնչյուններ փոխվեցին:

192. Տեքստի բոլոր գոյականները հոգնակի դարձրո՛ւ և ըստ անհրաժեշտության դրանց համապատասխանեցրո՛ւ բայերը (գործողություն ցույց տվող բառերը):

Հերթական ոլորաններից հետո երևացին սրբավայրերը: Վերևում արձաներ էին նստած: Արձանները կորցրել էին գլուխները: Երկրաշարժները բազմիցս սասանել էն այդ լեռան գագաթները, օտար բանակի զինվորները ձգտել էն խորտակել իրեն անհասանելի ու թշնամական սրբավայրերը: Արձաները, բարձրաքանդակները ու գազաները կերպարանքները կերտված են հիանալի վարպետների կողմից:

193. Տեքստում բոլոր գոյականները եզակի թվով են դրված: Որը պետք՝ հոգնակի դարձրո՛ւ:

Սֆինքսները մի սոսկալի հրեշներ էր, որը կնոջ գլուխ ուներ, առյուծների մարմինների, սուր ճանկեր, հզոր թևեր: Նա բնակություն էր հաստատել Թեբե քաղաքների մոտ և այնտեղ պիտի մնար, մինչև մի մարդ լուծեր նրա հանելուկները: Նա իր մոտից անցնող մարդուն հանելուկներ Էր առաջարկում, բայց ոչ ոք չէր կարողանում լուծել, և մարդը մեռնում էր նրա սոսկալի գրկի մեջ: էդիպ արքաները որոշում է Սֆինքսիցներ փրկել մարդուն և գնում է հրեշների մոտ:
— Ո՞վ է առավոտյան չորս ոտքով քայլում, կեսօրին՝ երկու, իսկ երեկոյան՝ երեք,- հարցնում է Սֆինքսները:
— Մարդը,- պատասխանում է Էդիպ արքան:- Երբ նա երեխա է, սողում է, հասուն տարիքում երկու ոտքով է քայլում, իսկ ծերության օրերին փայտով է քայլում:
Հանելուկի ճիշտ պատասխանը լսելով՝ Սֆինքսը նետվում է ծովը և ոչնչանում: Այդպես էր վճռել հույների աստվածը:
Այսօր հանելուկային, անլուծելի հարցն անվանում են «սֆինքսային»:

194. Տեքստերի եզակի գոյականները հոգնակի դարձրո՛ւՓոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:

Ա. Կատվի պատմությունն արտասովոր է: Մարդը կատվին մեկ աստվածացրել ու պաշտել է, մեկ վհուկ համարել ու խուսափել: Երբեմն էլ կատվի միջոցով իր ապագան է զուշսւկել:
Կատուն ապրում է մարդու կողքին, հաճախ հավատարիմ ծառայում է մարդուն, բայց առաջվա պես անկախ ու նույնիսկ կիսավայրենի է մնում: Ի տարբերություն ուրիշ ընտանի կենդանու՝ կատուն մարդու համար խորհրդավոր ու անճանաչելի է մնում, իր գաղտնիքը «չի բացում»:
Բ. Մոտ հարյուր տարի առաջ Օդեսայում փիղը փախավ կրկեսից: Տերն ինչ արեց, չարեց, նա էլ կրկես չվերադարձավ:

195. Երկու տեքստերում էլ հոգնակի գոյականները եզակի դարձրո՛ւ և դրան համապատասխան փոփոխություններ արա՛Այդ փոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:

Ա. Երկրի վրա մարդկանց կյանքն ամուր կապված է կենդանիների հետ: Բայց մարդիկ ու կենդանիները միշտ նույն ձևերով չեն հարաբերվել: Սկզբում կենդանիները մարդկանց ուտելիք ու հագուստ են տվել: Նրանք սարսափ են ներշնչել կամ ուրախություն են պարգևել մարդկանց: Մարդիկ էլ նրանց առաջ խոնարհվել ու պաշտել են նրանց: Հետո աստվածացված կենդանիներին փոխարինել են աշխատավոր կենդանիները:

Բ. Հետաքրքրասեր մարդիկ ճամփորդում էին Աֆրիկայով և ուսումնասիրում այնտեղի կենդանիներին ու թռչուններին: Հետո նրանք իրենց հետ հայրենիք բերեցին նաև աֆրիկացիների շատ գլխարկներ: Այդ գլխարկները գարդարող փետուրների մեջ գիտնականները նկատեցին այնպիսիները, որոնք գիտությանը հայտնի թռչուններին չէին պատկանում:

Գոյականը երկու թիվ ունի՝ եզակի և հոգնակի: Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, հոգնակին՝ մեկիցավելի: Հոգնակին կազմվում է եզակիից՝ հիմնականում ր կամ ներ մասնիկների օգնությամբ. (-եր-ը ավելանում է միավանկ բառերին, ները՝ բազմավանկ)

Գոյականի հոլովումը

196. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):

Այգում մի մարդ բահով գործ էր անում:
Բահ, մկրատ, թիակ:

197. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):

Հիանում էր ընկերներով:
Երգ, աշխարհ, ընկերներ, շարժումներ:

198. Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին:

Ամեն առավոտ դպրոց եմ գնում:
Մի մեքենա մոտեցավ մեր դպրոցին:
Այսօր Արան վերջինը դուրս եկավ դպրոցից:
Մեր դպրոցով բոլորս էլ հիանում ենք:
Ես ու քույրս սովորում ենք դպրոցում:

199. Բառակապակցություններ կազմի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելովԲառերին ի՞նչ վերջավորություններ ավելացան:

Պառկել որտե՞ղ:
Ծովափին, մահճակալին, անդունդի եզրին, գետի ափին, անտառի բացատում, անկողնում, հիվանդանոցում:

200. Բառակապակցություններ կազմ՛իր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով:

Ծանոթանալ աղջկա հետ: Ծանոթանալ գրքին:
Մրցակից, կարծիք, տեսակետ, գիրք, մեքենա, աղջիկ, տղա զբոսաշրջիկ (կարող ես ուրիշ բառեր էլ գրել):

ԱՆԲԱԽՏ ՎԱՃԱՌԱԿԱՆՆԵՐ


Մի օր Չըղջիկն ու Ճայն եկան
Թեե՛կ դառնանք վաճառական: Ասին ու խելք խելքի տըվին, Հավան կացան, պայման դըրին. 5 Բայց արի տես… որ փող չունեն:
Շատ միտք արին, թե ինչ անեն,
Վերջը եկան Փըշի մոտը,
Ընկան նըրա ձեռն ու ոտը,
Ու մուրհակով,
10 Շահով, կարգով,
Փող վեր առան բավականին,
Ինչքան պետք էր իրենց բանին:
Չիղջը մընաց, տընպահ դառավ,
Ճայը բոլոր փողերն առավ,
15 Առավ, նըստեց նավի միջին,
Հասավ Մըսըր, Չինումաչին,
Ֆարս, Հընդըստան,
Արաբըստան…
Է՛լ թանկագին քիրմանի շալ,
20 Է՛լ մարգարիտ, զըմրուխտ ու լալ,
Հընդու խուրմա, փըստա, բադամ,
Եվ… ո՜ր մեկի անունը տամ.
Ինչ որ տեսավ, աչքը սիրեց,
Առատ-առատ նավը լըցրեց.
25 Նավը լըցրեց հազար բարով
Ու ետեկած ճանապարհով Ուրախ-ուրախ տուն էր գալի: Ճամփին ծովում սարսափելի Ալեկոծում, մըրրիկ ելավ, 30 Զարկեց, տարավ ապրանք ու նավ: Միայն սովդաքյար* Ճայը էնօր Ազատվեցավ մերկ ու տըկլոր: Ազատվեցավ ― փառք իր Ասծուն, Բայց ի՞նչ սըրտով խեղճը գա տուն. 35 Գա՜ ― ի՞նչ ասի պարտքատերին, Ո՞նց երևա իր ընկերին... Ընկերն էնտեղ դուռը կըտրած,
Աչքը ճամփին, վիզը ծըռած,
Համրում է օրն օրի վըրա,
40 Թեմեր Ճայը երբ պիտի գա... Երկար նայեց, Ճամփեն պահեց, Շատ լավ ու վատ երազ տեսավ, Մինչև պարտքի օրը հասավ, 45 Ու մուրհակի թուղթը ձեռին,
Փուշը տընկվեց կըտեր ծերին:
― Է՛յ, բարեկամ, ի՞նչ բանի եք.
Էլ չեք ասում թե պարտք ունեք…
Գործ բըռնեցիք, հորս ողորմի,
50 Ետ տվեք դե փողըս հիմի:
Թուղթ եք տըվելվախտ իմացեք, Ամոթ, աբուռ, ահ ունեցեք... Թալան հո չի՞... մեղք եմ ես էլ... Ախպե՛ր, էսպես բա՞ն եք տեսել. 55 Ոսկի տա մարդ իրեն ձեռով, Չըկարենա առնի զոռո՞վ... Սրանից հետո դե արի դու Ու ձեռ մեկնի աղքատ մարդու... * վաճառական Գոռգոռում էր ողջ թառակում, 60 Հայհոյում էր, խայտառակում. Ամեն մարդ էլ, ով որ լըսում, Հենց մի բերան էն էր ասում. ― Ա՛յ ամոթ ձեզ, Չըղջիկ ու Ճայ, Ի՜նչ ենք լըսում. ― վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ. 65 Անուններըդ վաճառական, Ու էս տեսակ խայտառակ բա՞ն... Վա՛յ, վա՛յ, վա՛յ, վա՛յ, Չըղջիկ ու Ճայ... Չըղջիկն էսպես միշտ լըսելիս 70 Սիրտը բերնով դուրս էր գալիս: Բարկանում էր իրեն մըտքում, Անիծում էր, չըքում, թըքում. ― Ա՛յ քու տունը քանդվի, ա՛ Ճայ, Ա՛յ դու դառնաս գըրողի փայ. 75 Էս ի՞նչ բան էր, որ դու արիր, Գլուխս էս ի՞նչ փորձանք բերիր... Ու խընդրում էր ամեն անգամ. ― Մի նեղանար, Փուշ բարեկամ, Շատ ես կացել, 80 Կա՛ց մի քիչ էլ. Թուղթ ըստացա երեկ Ճայից, Թե դուրս եկա Արաբիայից.
Որտեղ որ էշուտով կըգա, Դեռ մի բան էլ ավել կըտա... 85 ― Ես չեմ ուզում ավելն, ախպեր, Կանխիկ համրած իմ փողը բեր. Շահ եք գըրել, Վախտ եք դըրել. Ինչ գըրած ա, էն եմ ասում, 90 Ձեզնից ավել բան չեմ ուզում: ― Չէ՜, աղա Փուշ, Թե վաղ, թե ուշ, Փողն իր կարգին, շահն իր կարգին, Իսկ պատիվըդ... ես իմ հոգին... 95 Ես հույս ունեմ... ասենք պարտք ենք... Բայց չէ՞ ախար մենք էլ մարդ ենք... Չէ՛, քու արածն ով մոռանա, Իր Աստվածն էլ նա կուրանա... Խեղճը էսպես լեզու ածավ, 100 Շատ հույս տըվավ, շատ խոստացավ, Շատ սուտ ասավ պարտքատերին, Շատ ըսպասեց իր ընկերին. Բայց ընկերը չըկա՜, չըկա՜: ― Էս ի՜նչ ցավ էր. Աստված վըկա. 105 Ի՛նչ իմ բանն էր մըտա մեջը,
Որ խայտառակ լինեմ վերջը…
Ի՞նչպես պըրծնեմ էս կըրակից,
Էս ահագին պարտքի տակից,
Էլ ի՞նչ ասեմ,
110 Ո՞նց ըսպասեմ.
Նա ե՞րբ կըգա, ի՞նչ իմանամ,
Ո՞ր ջուրն ընկնեմ… ո՞ւմ մոտ գընամ…
Շատ միտք արավ,
Դես դեն թըռավ,
115 Ինչ որ ուներ տանը, հագին,
Ողջ հավաքեց, տըվավ պարտքին,
Ցիփ մերկացավ:
Էլ չըպըրծավ:
Վերջը տեսավ, որ ճար չեղավ,
120 Թևեր առավ, ինքն էլ փախավ,
Փախավ, կորավ, որ էլ էնպես,
Դատարկ, սընանկ ու սևերես,
Ոչ պատահի պարտքատերին,
Ոչ երևա լույս աշխարհին:
125 Այնուհետև իր նամուսից,
Չըղջիկըմերկ, փախած լուսից, Ցերեկները դես դեն թաքչում, Գիշերն է միշտ մըթնում թըռչում, Որ չերևա իր թայ-թուշին*, 130 Ոչ պարտքատեր աղա-Փուշին: Ճայն էլ ծովում, Ճըչում, ծըվում, Ջուրն է մըտնում, Դուրս է պըրծնում, 135 Թևին տալիս, Ման է գալիս, Թե մի գուցե բախտը բանի, Կորուստն էլ ետ ջըրից հանի: Իսկ Փուշն, արդեն հույսը հատած, 140 Ճանկ ու ատամ սուր պատրաստած, Կողքովն ով որ անց է կենում
Քաշում է փեշն ու հարցընում,
Թե չե՞ն տեսել մեկն ու մեկին,
Էն լիրբ Ճային կամ Չըղջիկին.
145 Ու էն օրից մինչև օրս էլ
Մեկը մեկին դեռ չեն տեսել:

զրմուխտ — թանկարժեք քար․

Cinderella. Part 3

At the king’s ball, the prince was very bored.  

He felt like he had danced with every young lady in the kingdom. All of the ladies were wearing beautiful dresses, but none of the ladies were interesting. None of them understood his jokes.

The prince had just finished dancing with one of Cinderella’s stepsisters when the room suddenly fell silent.

Everybody turned to look as the most beautiful girl walked through the door.

She had long red hair and kind green eyes. Her dress was silver. Her shoes sparkled, like they were made of glass.

It was Cinderella, but nobody recognised her. Not even her stepmother and stepsisters!

The prince meeting Cinderella

The prince’s mouth dropped open. He had never seen a woman as beautiful as Cinderella.

He asked her to dance. They danced together all evening. The prince thought Cinderella was beautiful, but also kind, clever and funny. She laughed at his jokes, and he laughed at hers.

Cinderella was having such a wonderful time that she didn’t notice that it was so late. The clock began to chime midnight.

Dong… dong… dong…

«Oh no! I have to leave!» gasped Cinderella, and she ran out of the ballroom.

«Don’t go! I don’t even know your name!» shouted the prince. But Cinderella was already gone.

Cinderella fled from the palace so fast that she lost one of her glass shoes on the stairs.

When she got to the bottom of the stairs — DONG! — The clock finished chiming midnight.

Cinderella’s beautiful dress turned back into rags, and her golden carriage turned back into a pumpkin.

«Drat,» said Cinderella.

Cinderella running from the palace

Just then, she saw the prince running towards her, holding the glass shoe she had dropped.

She did not want him to see her dressed in her dirty old rags. She felt ashamed, but there was nowhere to hide!

«Excuse me, miss,» he said, panting. «Did you see where that beautiful girl went? This is her shoe! I must find her!»

The prince didn’t recognise Cinderella without her beautiful clothes!

Cinderella shook her head. The prince ran off to continue his search. Cinderella walked all the way home.

1.Fill in the missing words

Cinderella shook her head .

The prince ran off to continue his search.

Cinderella walked all the way home.

The … didn’t recognize Cinderella without her beautiful clothes!

She felt ashamen90, but there was nowhere to hide!

2. Write out the unfamiliar words

understood

chime

ashamed

3. Make up questions orally and answer them, you can also make up questions for your friends in class. {orally}

Քաջ Նազանը 3-5 մաս

Շատ է գնում, քիչ է գնում, շատն ու քիչն էլ ինքը կիմանար, գնում է ընկնում մի գյուղ, ինքը՝ գյուղին անծանոթ, գյուղն՝ իրեն։ Ո՞ւր գնա, ուր չի գնա։ Մի տանից զուռնի ձեն է լսում․ ձին քշում է էս ձենի վրա, գնում է ընկնում մի հարսանքատուն։

— Բարի օր ձեզ։

— Ա՛յ աստծու բարին քեզ․ բարով հազար բարի եկար։

Համե՛ցեք, հա, համե՛ցեք․ դե ղոնախն աոտծունն է․ սրան տանում են իր դրոշակով սուփրի վերի ծերին բազմեցնում։ Աչքդ էն բարին տեսնի, ինչ որ լցնում են առաջը՝ թե՛ ուտելիք, թե՛ խմելիք։

Հարսանքավորները հետաքրքրվում են իմանան, թե ո՞վ է էս տարօրինակ անծանոթը։ Ներքի ծերից մինը բոթում է իր կողքի նստածին ու հարցնում, սա էլ իր կողքի նստածին է բոթում, էսպես հերթով իրար բոթելով ու հարցնելով բանը մնում է վերի ծերին նստած տերտերին։ Տերտերը մի կերպով ղոնախի դրոշակի վրա կարդում է․

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։


Կարդում է ու զարհուրած հայտնում է իր կողքի նստածին, սա էլ՝ իր կողքի նստածին, սա էլ՝ երրորդին, երրորդը՝ չորրորդին․ էսպեսով հասնում է մինչև դռան տակը, ու ամբողջ հարսանքատունը դրմբում է թե՝ բա չես ասիլ, նորեկ ղոնախն է ինքը՝

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար


— Քաջ Նազարն է, հա՜․․․— բացականչում է պարծենկոտի մինը,— ի՜նչքան է փոխվել, միանգամից լավ չճանաչեցի․․․

Եվ մարդիկ են գտնվում, որ պատմում են նրա արած քաջագործությունները, հին ծանոթությունն ու միասին անցկացրած օրերը։

— Հապա ի՞նչպես է, որ էսպես մարդը հետը ոչ մի ծառա չունի,— զարմանքով հարցնում են անծանոթները։

— Էդպես է դրա սովորությունը, ծառաներով ման գալ չի սիրում։ Մի անգամ ես հարցրի, ասավ՝ ծառան ինչ եմ անում, ամբողջ աշխարհքն իմ ծառան է ու իմ ծառան։ — Հապա ի՞նչպես է, որ մի կարգին թուր չունի, էս ժանգոտ երկաթի կտորն է մեջքին կապել։

— Շնորհքն էլ հենց դրա մեջն է, է՛, որ էս ժանգոտ երկաթի կտորով մին զարկես, ջարդես հազար, թե չէ՝ լավ թրով ի՞նչ կա որ, սովորական քաջերն էլ են ջարդում։

Ու ապշած ժողովուրդը ոտի է կանգնում, խմում է Քաջ Նազարի կենացը։ Իրենց միջի խելոքն էլ դուրս է գալի, ճառ է ասում Նազարի առաջ․ ասում է՝ մենք վաղուց էինք լսել քո մեծ հռչակը, կարոտ էինք երեսդ տեսնելու և ահա էսօր բախտավոր ենք, որ քեզ տեսնում ենք մեր մեջ։ Նազարը հառաչում է ու ձեռքը թափ է տալի։ Ժողովրդականները խորհրրդավոր իրար աչքով են անում, հասկանում են, թե էդ հառաչանքն ու ձեռքի թափ տալը ինչքան բան կնշանակեր․․․

Աշուղն էլ, որ էնտեղ էր, ձեռաց երգ է հորինում ու երգում։

Բարով եկար, հազար բարի,
Հըզոր արծիվ մեր սարերի,
Թագ ու պարծանք մեր աշխարհի,
Անհաղթ հերոս Քաջըղ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար։

Խեղճ տըկարին դու ապավեն,
Ազատ կանես ամեն ցավեն,
Մեզ կըփրկես անիրավեն,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար։

Մատաղ ենք մենք քո դըրոշին,
Մեջքիդ թըրին, տակիդ ռաշին,
Նրա ոտին, պոչին, բաշին,
Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար։


Ու ցրվելով՝ հարբած հարսանքավորները տարածում են ամեն տեղ, թե գալիս է 

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։


Պատմում են նրա զարմանալի քաջագործությունները, նկարագրում են նրա ահռելի կերպարանքը։ Ու ամեն տեղ իրենց նորածին երեխաների անունը դնում են Քաջ Նազար։4

Հարսանքատանից հեռանում է Նազարն ու շարունակում է իր ճամփեն։ Գնում է հասնում մի կանանչ դաշտ։ Էս կանանչ դաշտում ձին թողնում է արածի, դրոշակը տնկում է, ինքն էլ դրոշակի շվաքումը պառկում քնում։

Դու մի՛ ասիլ՝ օխտը հսկա եղբայրներ կան, օխտը ավազակապետ, էս տեղերը նրանցն են, իրենց ամրոցն էլ մոտիկ սարի գլխին է։ Էս հսկաները վերևից մտիկ են տալիս, որ մի մարդ եկել է իրենց հանդում վեր է եկել։ Շատ են զարմանում, թե էս ինչ սրտի տեր մարդ պետք է լինի, քանի գլխանի, որ առանց քաշվելու եկել է իրենց հանդում հանգիստ վեր եկել ու ձին էլ բաց թողել։ Ամեն մինը մի գուրզ ուներ քառասուն լդրանոց։ Էս քառասուն լդրանոց գուրզները վերցնում են գալի։ Գալիս են, ի՞նչ են տեսնում․ հրես մի ձի արածում է, մի մարդ կողքին քնած, գլխավերևը մի դրոշակ տնկած, դրոշակի վրեն գրած․

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։


Վա՜յ, Քաջ Նազարն է՜․․․ Մատները կծում են հսկաներն ու մնում են տեղները սառած։ Դու մի՛ ասիլ հարբած հարսանքավորների տարածած լուրը սրանց էլ է լինում հասած։ Էսպես թուքները ցամաքած, չորացած սպասում են, մինչև Նազարն իր քունն առնում է ու զարթնում․ որ զարթնում է, աչքերը բաց է անում տեսնում՝ գլխավերևը քառասուն լրդրանոց գուրզները ուսներին օխտն ահռելի հսկաներ կանգնած՝ էլ փորումը սիրտ չի մնում։ Մտնում է իր դրոշակի ետևն ու սկսում է դողալ, ոնց որ աշունքվա տերևը կդողա։ Էս հսկաները որ տեսնում են՝ սա գունատվեց ու սկսեց դողալ, ասում են՝ բարկացավ, հիմի որտեղ որ է՝ մի զարկով օխտիս էլ կսպանի, առաջին գետին են փռվում ու խնդրում են․

— Անհաղթ հերոս Քաջըդ Նազար,
Որ մին զարկես՝ ջարդես հազար,


Մենք լսել էինք քո ահավոր անունը, տեսությանդ էինք փափագում․ այժմ բախտավոր ենք, որ քո ոտով ես եկել մեր հողը։ Մենք՝ քո խոնարհ ծառաներդ, օխտն ախպեր ենք, ահա մեր ամրոցն էլ էն սարի գլխին է, մեջը՝ մեր գեղեցիկ քույրը։ Աղաչում ենք՝ շնորհ անես, գաս մեր հացը կտրես․․․

Էստեղ Նազարի շունչը տեղն է գալի, նստում է իր ձին, նրանք էլ դրոշակն առած՝ առաջն են ընկնում ու հանդիսավոր տանում են իրենց ամրոցը։ Տանում են, ամրոցում պահում, պատվում թագավորին վայել պատվով ու էնքան են խոսում նրա քաջագործություններից, էնքան են գովում, որ իրենց գեղեցիկ քույրը սիրահարվում է վրեն։ Ինչ ասել կուզի՝ հարգն ու պատիվն էլ հետն ավելանում է։

Ճահիճների առաջացումը: Ճահիճների դերը մարդու կյանքում

Ճահիճների  առաջացումը: Ճահիճները կազմում են ցամաքային ջրե­րի մի մասը: Երկրի մակերևույթի որոշ տարածքներում, որտեղ տեղումնե­րից առաջացած ջրերը հոսելու հնարավորություն չունեն, կուտակվում են որևէ գոգավորությունում և, քանի որ գոլորշացումն էլ շատ թույլ է, սկսում են աճել խոնավասեր բույսեր՝ առաջացնելով ճահիճներ: Ճահիճները Երկրի մակերևույթի գերխոնավ տեղամասերն են, որտեղ ամբողջ տարին կա ջրի ավելցուկ, աճում է ճահճային բուսականություն, և կարող է գոյանալ տորֆի շերտ:
Ճահիճներում աճում ու ապրում են խոնավասեր բույսեր և կենդանիներ: Տարիների ընթացքում բույսերի մնացորդները, կուտակվելով, առաջաց­նում են տորֆ, որն օգտագործվում է որպես վառելիք, որոշ չափով նաև՝ պարարտանյութ:

Ճահիճներ կարող են առաջանալ նաև չորային շրջաններում՝ գրուն­տային ջրերի մակարդակի բարձրացման հետևանքով: Եթե գոլորշացումը հողի մակերևույթից համեմատաբար թույլ է, բարձրացող գրունտային ջրե­րը չեն հասցնում ամբողջովին գոլորշանալ՝ առաջանում են ճահիճներ: Ուժեղ գոլորշացման դեպքում բարձրացած գրունտային ջրերն ամ­բողջովին գոլորշանում են, իսկ աղերը մնում են տեղում՝ առաջացնելով աղուտներ: Այս երևույթը լավ արտահայտված է Արարատյան դաշտում, որ­տեղ առաջացել են և՛ ճահճուտներ, և՛ աղուտներ:

Ճահիճների նշանակությունը: Քանի որ ճահիճները մարդու համար հիմնականում անօգտագործելի տարածքներ են, և այնտեղ բազմանում են հիվանդածին շատ հարուցիչներ, ուստի երկրագնդի որոշ շրջաններում չո­րացվում են: Սակայն ճահիճների չորացումը կարող է խախտել նաև բնութ­յան հավասարակշռությունը: Ճահիճները  չի  կարելի համարել լիովին  անօգուտ  տարածքներ: Դրանք շատ  կարևոր դեր  ունեն  Երկրի  վրա: Ճահիճների բուսականությունը, իրականացնելով ֆոտոսինթեզ (լուսահամադրում), հսկայական քանակությամբ թթվածին  է տալիս  մթնոլորտին: Չորացնելով ճահիճները՝  մարդը կարող է լրջորեն խախտել բնության ներդաշնակությունը: Դրանից  ելնելով՝ որոշ երկրներում ճահիճները դարձել  են  պետական  արգելոցներ:
Չորացումը կատարվում է տարբեր եղանակներով: Մի դեպքում փո­րում են ջրանցքներ, որոնցով հեռանում է կուտակված ջրի ավելցուկը: Հենց այս եղանակով են չորացնում Արարատյան դաշտի ճահիճները: Մյուս դեպքում ճահիճների չորացման համար դրանց տարածքում ա­ճեցնում են այնպիսի ծառեր կամ թփեր, որոնք շատ ջուր են կլանում: Այդ տարածքները  հետագայում օգտագործվում են գյուղատնտեսական նպա­տակներով:
Չորացված ճահճի տարածքից մարդիկ տորֆ են արդյունահանում, որը և վառելիք է, և պարարտանյութ՝ բանջարաբոստանային մշակաբույսե­րի և ծաղիկների մշակման համար:

ՔԱՋ ՆԱԶԱՐԸ

1

Լինում է, չի լինում՝ մի խեղճ մարդ, անունը՝ Նազար։ Էս Նազարը մի անշնորհք ու ալարկոտ մարդ է լինում․ է՜նքան էլ վախկոտ, է՜նքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր։ Օրը մինչև իրիկուն կնկա կողքը կտրած՝ նրա հետ դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս՝ տուն գալի։ Դրա համար էլ անունը դնում են Վախկոտ Նազար։

Էս Վախկոտ Նազարը մի գիշեր կնկա հետ շեմքն է դուրս գալի։ Որ շեմքն է դուրս գալի, տեսնում է ճրըքճրըքան լո՜ւս—լուսնյակ գիշեր, ասում է․

— Ա՛յ կնիկ, ի՜նչ քարվան կտրելու գիշեր է՜․․․ Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Հնդստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու․․․

Կնիկը թե՝

— Ձենդ կտրի, տեղդ նստի, քարվան կտրողիս մտիկ արա․․․։

Նազարը թե՝

— Անզգա՛մ կնիկ, ինչո՞ւ չես թող անում՝ ես գնամ քարվան կտրեմ, բերեմ տունը լցնեմ։ Էլ ի՞նչ տղամարդ եմ ես, էլ ինչո՞ւ եմ գդակ ծածկում, որ դու համարձակվում ես իմ առաջը խոսես։

Որ շատ կռվում է, կնիկը տուն է մտնում, դուռը փակում։

— Հո՛ղեմ էդ վախկոտ գլուխդ, դե հիմի գնա քարվան կտրի։ Էս Նազարս մնում է դռանը։ Վախից լեղապատառ է լինում։ Ինչքան աղաչում—պաղատում է, որ կնիկը դուռը բաց անի, չի լինում, բաց չի անում։ Ճարը կտրած՝ գնում է մի պատի տակի կուչ է գալի, դողալով գիշերն անց է կացնում, մինչև լուսը բացվում է։ Նազարը խռոված, պատի տակին արևկող արած սպասում է, որ կնիկը գա, տուն տանի, ու միտք է անում։ Ամառվա շոգ օ՜ր՝ գազազած ճանճեր, ինքն էլ էնքան ալարկոտ, որ ալարում է քիթը սրբի— ճանճերը գալիս են սրա քիթ ու պռունգին վեր գալի, լցվում։ Որ շատ նեղացնում են, ձեռը տանում է, երեսին զարկում։ Որ երեսին զարկում է, ճանճերը ջարդվում են, առաջին վեր թափում։

— Վա՛հ, էս ինչ էր․․․— մնում է զարմացած։

Ուզում է համրի, թե մի զարկով քանիսն սպանեց, չի կարողանում։ Մտածում է, որ հազարից պակաս չի լինիլ։

— Վա՛հ,— ասում է,— ես էսպես տղամարդ եմ էլել ու մինչև էսօր չեմ իմացե՜լ․․․ Ես, որ մի զարկով կարող եմ հազար շունչ կենդանի ջարդել, էլ ի՞նչ եմ էս անպիտան կնկա կողքին վեր ընկել․․․։

Էստեղից վեր է կենում, ուղիղ գնում իրենց գյուղի տերտերի մոտ։

— Տե՛րտեր, օրհնյա ի տեր։

— Աստված օրհնի, որդի՛ս։

— Տե՛րտեր, բա չես ասիլ էսպես—էսպես բան։ Պատմում է իր քաջագործությունը ու հետն էլ հայտնում է, որ պետք է իր կնկանից կորչի, միայն խնդրում է՝ իր արածը տերտերը գրի, որ անհայտ չմնա, ամենքն էլ կարդան, իմանան։ Տերտերն էլ, կատակի համար, մի փալասի կտորի վրա գրում է․

Անհաղթ հերոս Քաջըն Նազար,
Որ մին զարկի՝ ջարդի հազար։

Ու տալիս է իրեն։Նազարս էս փալասի կտորը մի փետի ծերի ամրացնում է, մի ժանգոտած թրի կտոր կապում մեջքը, իրենց հարևանի իշին նստում ու գյուղից հեռանում։2

Իրենց գյուղից դուրս է գալի, մի ճամփա է ընկնում ու գնում։ Ինքն էլ չի իմանում, թե էդ ճամփեն ուր է տանում։

Գնում է, գնում, մին էլ ետ է նայում, տեսնում է՝ գյուղից հեռացել է։ Էստեղ սիրտն ահ է ընկնում։ Իրեն սիրտ տալու համար սկսում է քթի տակին մռմռալ, երգել, իրեն—իրեն խոսել, իշի վրա բարկանալ։ Քանի հեռանում է, էնքան վախը սաստկանում է, քանի վախը սաստկանում է, էնքան ձենը բարձրացնում է, սկսում է գոռգոռալ, հարայ—հրոց անել, հետն էլ մյուս կողմից էշն է սկսում զռալ․․․ Էս աղմուկից ու աղաղակից թռչունները մոտիկ ծառերից են թռչում, նապաստակները թփերից են փախչում, գորտերը կանանչիցն են ջուրը թափում․․․

Նազարը ձենն ավելի է գլուխը գցում․ իսկ որ մտնում է անտառը, թվում է, թե ամեն մի ծառի տակից, ամեն մի թփի միջից, ամեն մի քարի ետևից որտեղ որ է՝ գազան է հարձակվելու կամ ավազակ, սարսափած սկսում է գոռգոռալ, ո՜նց գոռգոռալ՝ ականջդ ոչ լսի։

Դու մի՛ ասիլ՝ հենց էս ժամանակ մի գյուղացի ձին քաշելով՝ անտառում միամիտ գալիս է։ Էս զարհուրելի ձենը ականջն է ընկնում թե չէ՝ կանգնում է։

—Վա՜յ,— ասում է,— ո՞նց թե, իմն էլ էստեղ էր հատե՜լ, կա—չկա՝ էս ավազակներ են․․․

Ձին թողնում է, ընկնում է ճամփի տակի անտառն ու երկու ոտն ուներ, երկուսն էլ փոխ է առնում, փախչում։

Բախտդ սիրեմ, Քաջ Նազար․ գոռգոռալով գալիս է տեսնում՝ մի թամքած ձի ճամփի մեջտեղը կանգնած, իրեն է սպասում։ Իշիցը վեր է գալի էս թամքած ձիուն նստում ու շարունակում իր ճամփեն։

  • Դո՛ւրս գրի՛ր դարձվածքները ու բացատրի՛ր։
  • Հեքիաթում հանդիպած ո՞ր նախադասությունը կամ պարբերությունն է առավել դիպուկ բնորոշում Նազարին, դուրս գրի՛ր, ինչո՞ւ ես այդպես կարծում։
  • Թվի՛ր այս հատվածներում (1-3-րդ հատվածներում)հանդիպող բոլոր հերոսներին ու դասավորի՛ր այբբենական կարգով։
  • Համառոտ 10-15 նախադասությամբ, փոխադրի՛ր նշված մասերը (1-3-րդ հատվածները) հերոսներից մեկի անունից։

Էս քաջ Նազարը էմ։ էս շատ անշնորհք էմ ու ալարկոտ մարդ էմ լինում է՜նքան էլ վախկոտ, է՜նքան էլ վախկոտ, որ մենակ ոտը ոտի առաջ չէր դնիլ, թեկուզ սպանեիր։ Օրը մինչև իրիկուն կնկա կողքը կտրած՝ նրա հետ դուրս գնալիս դուրս էր գնում, տուն գալիս՝ տուն գալի։ Դրա համար էլ անունը դնում են Վախկոտ Նազար։

Էս Վախկոտ Նազարը մի գիշեր կնկա հետ շեմքն է դուրս գալի։ Որ շեմքն է դուրս գալի, տեսնում է ճրըքճրըքան լո՜ւս—լուսնյակ գիշեր, ասում է․

— Ա՛յ կնիկ, ի՜նչ քարվան կտրելու գիշեր է՜․․․ Սիրտս ասում է՝ վեր կաց գնա Հնդստանից եկող Շահի քարվանը կտրի, բեր տունը լցրու․․․

Կնիկը թե՝

— Ձենդ կտրի, տեղդ նստի, քարվան կտրողիս մտիկ արա․․․։

Նազարը թե՝

— Անզգա՛մ կնիկ, ինչո՞ւ չես թող անում՝ ես գնամ քարվան կտրեմ, բերեմ տունը լցնեմ։ Էլ ի՞նչ տղամարդ եմ ես, էլ ինչո՞ւ եմ գդակ ծածկում, որ դու համարձակվում ես իմ առաջը խոսես։

Որ շատ կռվում է, կնիկը տուն է մտնում, դուռը փակում։

Հայոց լեզու 5

191. Գրի՛ր, թե նախորդ առաջադրանքը կատարելիս
ա) ո՞ր բառերի մեջ երկու ն գրեցիր։
բ) ո՞ր բառերի մեջ հնչյուններ փոխվեցին:

192. Տեքստի բոլոր գոյականները հոգնակի դարձրո՛ւ և ըստ անհրաժեշտության դրանց համապատասխանեցրո՛ւ բայերը (գործողություն ցույց տվող բառերը):

Հերթական ոլորաննից հետո երևաց սրբավայերը: Վերևում արձան էին նստած: Արձանը կորցրել էին գլուխները: Երկրաշարժերը բազմիցս սասանել էն այդ լեռան գագաթները, օտար բանակի զինվորնրը ձգտել է խորտակել իրեն անհասանելի ու թշնամական սրբավայրը: Արձանը, բարձրաքանդակները ու գազանիերը կերպարանքը կերտված են հիանալի վարպետների կողմից:

193. Տեքստում բոլոր գոյականները եզակի թվով են դրված: Որը պետք՝ հոգնակի դարձրո՛ւ:

Սֆինքսները մի սոսկալի հրեշները էր, որը կնոջ գլուխ ուներ, առյուծիները մարմիննենի, սուր ճանկերը, հզոր թև: Նա բնակություների էր հաստատել Թեբե քաղաքնեի մոտ և այնտեղ պիտի մնար, մինչև մի մարդ լուծեր նրա հանելուկը: Նա իր մոտից անցնող մարդուն հանելուկ Էր առաջարկում, բայց ոչ ոք չէր կարողանում լուծել, և մարդը մեռնում էր նրա սոսկալի գրկի մեջ: էդիպ արքան որոշում է Սֆինքսից փրկել մարդուն և գնում է հրեշի մոտ:
— Ո՞վ է առավոտյան չորս ոտքով քայլում, կեսօրին՝ երկու, իսկ երեկոյան՝ երեք,- հարցնում է Սֆինքսը:
— Մարդը,- պատասխանում է Էդիպ արքան:- Երբ նա երեխա է, սողում է, հասուն տարիքում երկու ոտքով է քայլում, իսկ ծերության օրերին փայտով է քայլում:
Հանելուկի ճիշտ պատասխանը լսելով՝ Սֆինքսը նետվում է ծովը և ոչնչանում: Այդպես էր վճռել հույների աստվածը:
Այսօր հանելուկային, անլուծելի հարցն անվանում են «սֆինքսային»:

194. Տեքստերի եզակի գոյականները հոգնակի դարձրո՛ւ: Փոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:․․/

Ա. Կատվի պատմությունն արտասովոր է: Մարդը կատվին մեկ աստվածացրել ու պաշտել է, մեկ վհուկ համարել ու խուսափել: Երբեմն էլ կատվի միջոցով իր ապագան է զուշսւկել:
Կատուն ապրում է մարդու կողքին, հաճախ հավատարիմ ծառայում է մարդուն, բայց առաջվա պես անկախ ու նույնիսկ կիսավայրենի է մնում: Ի տարբերություն ուրիշ ընտանի կենդանու՝ կատուն մարդու համար խորհրդավոր ու անճանաչելի է մնում, իր գաղտնիքը «չի բացում»:
Բ. Մոտ հարյուր տարի առաջ Օդեսայում փիղը փախավ կրկեսից: Տերն ինչ արեց, չարեց, նա էլ կրկես չվերադարձավ:

195. Երկու տեքստերում էլ հոգնակի գոյականները եզակի դարձրո՛ւ և դրան համապատասխան փոփոխություններ արա՛: Այդ փոփոխությունից ո՞ր տեքստի միտքը փոխվեց:

Ա. Երկրի վրա մարդկանց կյանքն ամուր կապված է կենդանիների հետ: Բայց մարդիկ ու կենդանիները միշտ նույն ձևերով չեն հարաբերվել: Սկզբում կենդանիները մարդկանց ուտելիք ու հագուստ են տվել: Նրանք սարսափ են ներշնչել կամ ուրախություն են պարգևել մարդկանց: Մարդիկ էլ նրանց առաջ խոնարհվել ու պաշտել են նրանց: Հետո աստվածացված կենդանիներին փոխարինել են աշխատավոր կենդանիները:

Բ. Հետաքրքրասեր մարդիկ ճամփորդում էին Աֆրիկայով և ուսումնասիրում այնտեղի կենդանիներին ու թռչուններին: Հետո նրանք իրենց հետ հայրենիք բերեցին նաև աֆրիկացիների շատ գլխարկներ: Այդ գլխարկները գարդարող փետուրների մեջ գիտնականները նկատեցին այնպիսիները, որոնք գիտությանը հայտնի թռչուններին չէին պատկանում:

Գոյականը երկու թիվ ունի՝ եզակի և հոգնակի: Եզակին ցույց է տալիս մեկ առարկա, հոգնակին՝ մեկիցավելի: Հոգնակին կազմվում է եզակիից՝ հիմնականում ր կամ ներ մասնիկների օգնությամբ. (-եր-ը ավելանում է միավանկ բառերին, ները՝ բազմավանկ)

Գոյականի հոլովումը

196. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛րրանք ինչպե՞ս փոխվեցին):

Այգում մի մարդ ինչո՞վ գործ էր անում:
Բահ, մկրատ, թիակ:

197. Հարցում արտահայտող բառի փոխարեն տրված գոյականները գրի՛ր (դրանք ինչպե՞ս փոխվեցին):

Հիանում էր ինչո՞վ:
Երգ, աշխարհ, ընկերներ, շարժումներ:

198. Տրված նախադասությունները լրացրո՛ւ դպրոց բառով՝ ուշադրություն դարձնելով վերջավորություններին:

Ամեն առավոտ … եմ գնում:
Մի մեքենա մոտեցավ մեր …:
Այսօր Արան վերջինը դուրս եկավ …:
Մեր … բոլորս էլ հիանում ենք:
Ես ու քույրս սովորում ենք …:

199. Բառակապակցություններ կազմի՛ր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով: Բառերին ի՞նչ վերջավորություններ ավելացան:

Պառկել որտե՞ղ:
Ծովափ, մահճակալ, անդունդի եզր, գետի ափ, անտառի բացատ անկողին, հիվանդանոց:

200. Բառակապակցություններ կազմ՛իր հարցում արտահայտող բառի փոխարեն՝ տրված գոյականները գրելով:

Ծանոթանալ ո՞ւմ հետ: Ծանոթանալ ինչի՞ն:
Մրցակից, կարծիք, տեսակետ, գիրք, մեքենա, աղջիկ, տղա զբոսաշրջիկ (կարող ես ուրիշ բառեր էլ գրել):