Վայոց ձորի տեսառժան վայրերը

Գեղեցիկ են նաև պատերի դրսի մասի կտիտորական կոմպոզիացաները։ Դրանցից մեկը գտնվել է հյուսիսայնի պատի վրա՝Էաչի և Ամիր Հասան Պռոշյանների պատկերներով։ Ժամանակի ընթացքում այն ընկել է, ապա տեղափոխվել էրմիտաժ: Ուսումնասիրություննեը ցուց են տվել, որ բարձրաքանդակը եկեղեցու հյուսիսային ճակատին ագուցվել է հետագայում։ Իսկ հարավայի ճակատի մասում ագուցված էր Ամիր Հասանի որս անելու տեսարանը, որը այժմ գտնվում է Հայաստանի պատմության պետական թագարանում։ Եկեղեցուն արևմուտքից կից է հատակագծում ուղղանկյուն գավիթը։ Եղել է թաղածածկ, հյուսիսային և հարավային պատերին պահպանվել են թաղակիր կամարները կրող պահունակները։ Պահպանվել են միայն պատերի ներքևի մասերը։ Գավթի արևմտյան պատին հպված է յուրօրինակ հորինվածքով զանգակատունը(1330֊ին կառուցել են Հովհաննես և Թաձնա ամուսինները), առաջին հարկը խուլ, ուղղանկյուն ծավալ է, կառուցված մեծադիր քարերից, երկրորդը՝դեպի արևմուտք բացվող ուղղանկյուն խորշ է, իսկ երրորդը միջանցիկ բաց կամար է՝պսակված երկթեք ծածկով։ Պահպանվել են ուշ շրջանի պարսպապատերի մնացորդները, որոնցից ներս տեղավորված են եղել միաբանության բնակելի շենքերը և գերեզմանոցը։ Սպիտակավոր Սբ Աստվածածինը Վայոց ձորի կարևոր մշակութային, կրթական և հոգևոր կենտրոններից է եղել` պատմության ընթացքում դիմակայելով 15-րդ դ. թուրքմենական Կարա-Կոյունլու և Ակ-Կոյունլու ցեղերի ասպատակություններին, որոնք, մոնղոլական տիրապետության անկումից հետո, թալանում ու ավերում էին շրջանը։ Գլաձորի համալսարանի գործունեության դադարելուց հետո (1340-ական թթ.) Սպիտակավորը դառնում է Պռոշյանների կրթամշակութային կենտրոնը, որը ծաղկում է ապրում վանահայր վարդապետ Ավագտերի օրոք. մեզ են հասել վերջինիս կողմից ընդօրինակված ձեռագրերից /15-րդ դ. 2-րդ կես/։ Սպիտակավորի միաբանությանը նյութական օժանդակություն է ստացել նաև Օրբելյան իշխաններից։ 1339 թ. Լիպարիտ իշխանի որդի Սմբատ Օրբելյանը միաբանությանը նվիրաբերում է ընդարձակ այգիներ, որոնցից հանվանե նշում է «զՎախթանկենց այգի»:

Հերհերի ջրամբար գտնվում է Հայաստանում, Վայոց ձորի մարզում, Հերհեր գյուղի ստորին մասում, ծովի մակարդակից 1430 մետր բարձրության վրա։ Լճի ծավալը կազմում է 26 մլն մ3։ Այն կառուցված է Հերհեր գետի վրա:

Սբ. Սիոն եկեղեցին

Մեր հաջորդ կանգառը Սբ. Սիոն եկեղեցին էր։ Գտնվում է Հերհեր գյուղից մոտ 1կմ հյուսիս-արևելք՝ ձորերով շրջապատված ոչ մեծ քարաժայռի գագաթին։ Հիշատակվում է 7-րդ դարից։ Բաղկացած է երկու եկեղեցիներից և մատուռից։ Կիսավեր եկեղեցին այնքան վեհ է երևում։ Ամենուր խաչքարեր ու տապանաքարեր են։ Իսկ այդ ամենին մի տեսակ խորհրդավորություն է տալիս ձորից եկոց գետի ձայնը։

Համալիրի ամենահին եկեղեցին Սբ. Սիոնն է։Միանավ եկեղեցի է։ Արևելյան և արևմտյան ծայրերն ունեն կիսակլոր ապսիդներ, որոնք եզակի են հայկական ճարտարապետության մեջ։ Նրան հյուսիսից կից է փոքրիկ թաղածածկ մատուռը, իսկ հարավից՝ Սբ. Աստվածածին միանավ եկեղեցին, որը արևելքում ունի զույգ կիսաշրջանաձև խորաններ։ Սբ. Աստվածածին եկեղեցու արևմտյան ճակատին պատկերված է Պռոշյան իշխանական տոհմի զինանշանը՝ ճանկերում խոյ բռնած արծիվ։ Հարավային կողմում կա արևային ժամացույց։ Համալիրի բակում շատ են խաչքարերը, որոնց մեջ աչքի է ընկնում հատկապես ամենափրկիչ խաչքարը

Հերհերի և Քարավազի ջրվեժներ

Հերհեր գյուղից դեպի հյուսիս են գտնվում Քարավազի և Հերհերի ջրվեժները։ Քարավազը գտնվում է համանուն գետի վրա և միանալով Հերհեր գետին առաջացնում է Հերհերի ջրվեժը։ Մենք ուղևորվեցինք դեպի Քարավազի ջրվեժ։ Ճանապարհը հեշտ հասանելի է։ Ճանապարհի մեծ մասը կարելի է անցնել ամենագնաց մեքենաներով, բայց այդ դեպքում կզրկվեք բնության հրաշք տեսարանները ամբողջությամբ վայելելու հնարավորությունից։ Ամբողջ ճանապարհին մեզ ուղեկցում էր Վայոց սարը։

Հեռվից արդեն լսելի էր դառնում բարձրից գահավիժող ջրվեժի ձայնը, բայց երկու ժայռերի միջև թաքնված ջրվեժը դեռ չէր երևում։ Հասնելով ջրվեժին մի պահ մոռանում ես ամեն ինչի մասին, կտրվում աշխարհից ու վայելում բնության հրաշքը։ Քո առջև բացվում են Վայքի լեռներն ու դրանց տակ սփռված գյուղերը։ 2008թ.-ից ջրվեժները ներառվել են բնության պետական հուշարձանների ցանկում։

Կապույտ բերդը

Վայոց սար


Գյուղի հանդիպակաց լեռան հարավարևելյան գագաթին է գտնվում 13-14-րդ դարերում կառուցված Կապույտ բերդը, որը կոչում են նաև Գագիկի բերդ։ Անմատչելի բարձունքը հաղթահարելուց հետո քո առջև բացվում է գյուղն իր ողջ գեղեցկությամբ։ Հեռվից երեվում է Չիքի վանքը։

Վայոց սար, հանգած հրաբուխ Ջերմուկ և Մալիշկա համայնքների սահմանագլխին, Կարմրաշեն գյուղից (Ջերմուկ համայնք) 3 կմ հարավ-արևմուտք։ Չորրորդականի գոյացում է։ Ունի 2581 մ բարձրություն, հատած կոնի ձև, մոտ 125 մ խորությամբ ձագարաձև խառնարան։ Կազմված է խարամներից։ Լանջերն օգտագործվում են որպես արոտավայր։

Վայոցսարի վերջին ժայթքումը


Ըստ պատմական տվյալների Վայոցսարի վերջին ժայթքումը եղել է 735 թվականին: Հրաբխի հետ նաև հզոր, ավերիչ երկրաշարժ է եղել:

Թանձր խավարը քառասուն օր պատեց ամբողջ գավառը, սաստիկ երկրաշարժ ու դղրդյուն եղավ: Ահեղ տատանումներով ցնցվում էր գետինը՝ խորքերից մինչև մակերեսը, ու այստեղ ծովի ալիքների նման փլչում էր: Լեռները տապալվում էին, քարաժայռերը՝ հիմքից խախտվում, տներն ու ապարանքները դառնում էին բնակիչների գերեզմանները: Աղբյուրները խափանվում էին, գետերը՝ կորչում: Բոլոր տեղերը անսահման երերում էին: Անդունդներից և օդի միջից լսվում էին մարդկային լեզվի ձայներ «Վայ ձոր, վայ ձոր:»

Ապա քառասուն օր հետո դադարեց Աստծու բարկությունը:

Այս հանգամանքից ահա երկիրը կոչվեց Վայոց ձոր, ասում է Օրբելյանը: Հենց այս հրաբուխն է իբր ծածկել Մոզ քաղաքը: Օրբելյան եպիսկոպոսի այս ստուգաբանությունը իրականությանը չի համապատասխանում: Պատկառելի եպիսկոպոսը, իբրև պատմագիր, չի կարողացել նկատի ունենալ այն ստույգ հանգամանքը, որ Մոզի թշվառությունից առաջ ևս Վայոց ձոր անունը կար և հիշվում է մեր մյուս պատմաբանների աշխատությունների մեջ: Մտաբերենք Մովսես Խորենացուն, որ 841 տարով Օրբելյանից և 242 տարով սոսկալի անցքից առաջ էր, նա ևս հիշում է Վայոց Ձորի անունը: Եղիշե վարդապետը, որ նույնպես առաջ էր այդ անցքից, նույնպես հիշատակում է Վայոց Ձոր անունը:

Սպիտակավոր վանական համալիր

Սպիտակավոր վանքը գտնվում է Վայոց ձորի մարզի Վերնաշեն գյուղից 7 կմ հյուսիս։ Կառուցվել է 14-րդ դարում՝ իր ուրույն տեղն ունենելավ հայոց ճարտարապետաշինության բնագավառում՝ հանդիսանալով մշակութային, կրթական և հոգևոր կենտրոն:

Անվան ծագումը

Վանքը հայտնի է Սպիտակավոր, ինչպես նաև Ծաղկավանք (Ծաղկի վանք, Գյուլիվանք) անուններով: Առաջին դեպքում, վանքը կոչվել է Սպիտակավոր, քանի որ ողջ եկեղեցին կառուցված է սպիտակավուն ֆելզիտ քարից:

Սպիտակավոր վանական համալիր

Իսկ Ծաղկավանք անունը պայմանավորված է վանքի տեղանքով: Գարնանը վանքի շուրջ ծաղկում են բազմաթիվ ծաղիկներ՝ շրջապատելով վանական համալիրի տարածքը: Ժողովուրդը, այս վանքը, ճանաչում է առավելապես այս անունով:

Պատմությունը

Պատմիչների մոտ Սպիտակավոր վանքի մասին որևէ վկայություն չենք հանդիպում: Ուստի, կարող ենք մոտավոր պատկերացում կազմել միայն վանքի պատերին եղած արձանագրություններից: Ըստ այդ արձանագրություններից մեկի՝ վանքի միակ եկեղեցին կառուցել է Էաչի իշխանը 1300-ականներին: Սակայն նա մահացել է 1318թ. և վանքի կառուցումը ավարտին է հասցրել նրա որդի Ամիր Հասանը՝ 1321թ.: Որևէ այլ տեղեկություններ հիմնադրման մասին չկան:

Այնուամենայնիվ, պատմությունը հուշում է, որ Սպիտակավոր Սբ. Աստվածածին եկեղեցին թալանվել, ավերվել է Լենկթեմուրի արշավանքների ժամանակ, որի արդյունքում այրվել են տնտեսական նշանակության կառույցները: Ավելի ուշ, դիմակայել է 15-րդ դարի թուրքմենական ցեղերի ասպատակություններին: 1604թ. տեղի է ունենում հայերի բռնագաղթը՝ Շահ-Աբբասի կողմից, և այդպիսով դադարում է վանքի գործունեությունը:

Սպիտակավոր վանական համալիր

Սպիտակավոր վանքը, 1338թ. Գլաձորի համալսարանի գործունեության դադարից հետո, դառնում է Պռոշյանների կրթամշակութային կենտրոնը: 15-րդ դարի 2-րդ կեսին մեզ են հասել վարդապետ Ավագտերի ընդօրինակած ձեռագրերից մի քանիսը: Հենց նրա օրոք է Սպիտակավոր վանքն ապրել իր ծաղկման ժամանակաշրջանը: Վանքին նյութական օժանդակություն են ցուցաբերել Օրբելյանները՝ 1339թ. նվիրաբերելով ընդարձակ այգիներ: 

Ըստ ժողովրդական ավանդության` Սպիտակավոր վանքը կրակի լույսի ազդանշաններով կապակցված է եղել Արկազի Սուրբ Խաչ և Թանադե վանքերի հետ՝ միմյանց լուրեր փոխանցելու նպատակով: 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով